Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մագիստրատուրայի շրջանավարտները, Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ Սրբազանի (ով նույնպես դասավանդել է ուսանողներին) հրավերով, ավարատական դիպլոմներն ստացան Հաղարծնում:
Ինքնատիպ ավարտական հանդիպումը մեկնարկեց Սրբազանի ողջույնով և աղոթքով: Սրբազան Հոր օրհնությամբ և ԵԿՊԿ ռեկտոր Շահեն Շահինյանի խաչքավորությամբ, ուսանողները դիպլոմների հետ միասին ստացան նաև օրհնած խաչեր:
Արարողությանը ներկա էին ԵԿՊԿ ռեկտորը, դասախոսներ, ծնողներ, ուսանողներ և այլ ուխտավորներ:
Շրջանավարտների կյանքի ամենակարևոր իրադարձություններից մեկն անցավ բացառիկ կերպով՝ բացառիկ Տավուշ-ՏաՀույս աշխարհում։