Բոլորը գիտեն, թե որքան օգտակար է քայլքը, իսկ ահա ծնկների վրա քայլելու մասին որևէ մեկը, թերևս, չի էլ մտածել:
Ծնկների վրա քայլել խորհուրդ է տրվում բոլորին: Այս մարմնամարզությունը չունի որևէ հակացուցում: Նույնիսկ նրանք, ում ծնկահոդերը ցավում են, կարող են փորձարկել այս մեթոդը: Պարզվում է, որ ծնկները հաճախ ցավում են ողնաշարի, ոտքերի մկանների հյուծվածությունից: Մի խոսքով, այս խնդիրն առաջ է գալիս պասիվ կյանք վարող մարդկանց մոտ:
Քայլք ծնկների վրա
Այս մեթոդն օգնում է հաղթահարել լյարդի և երիկամների խնդիրները: Հարցն այն է, որ ծնկների բարձիկների վրա գտնվում են այնպիսի կետեր, որոնք օգտակար է խթանել ներքին օրգանների խախտումների դեպքում: Չինական բժշկությունը համարում է, որ սա իսկական սպեղանի է բոլոր տեսակի հիվանդությունների դեմ:
Իրոք, այս մեթոդը ձեզանից կխլի ընդամենը 15-20 րոպե, սակայն պետք է կատարել վարժությունը կանոնավոր կերպով, եթե ցանկանում եք արդյունք ունենալ:
Վարժությունը կատարեք հատակին՝ ծնկների տակ որևէ փափուկ լաթի կտոր դնելով: Շարժվեք դանդաղ՝ հենվելով միայն ծնկների վրա: Եթե սկզբնական շրջանում ծնկները ցավում են, ինչը սովորական երևույթ է, ապա փորձեք նախ՝ անկողնու վրա քալել: Երբ ծնկների մկաններն ամրանան, ցավերը կանցնեն:
Այս վարժության միջոցով կնիհարեցնեք նաև ոտքերը: Զարմանալի է, սակայն, ըստ մասնագետների, նման մեթոդը լավացնում է նաև տեսողությունը. ծնկահոդի հատվածում գտնվում են այնպիսի կետեր, որոնք պատասխանատու են լյարդի, երիկամների և տեսողության համար:
Խորհուրդ ենք տալիս այսպես քայլել փակ աչքերով, արդունքն էլ ավելի հզոր կլինի:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը