Ցուլ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները գնահատում են հարմարավետությունն ու շքեղությունը, բայց նաև կարողանում են ուշադրություն դարձնել հաճելի մանրուքներին, որոնք հնարավորություն են տալիս չխորասուզվել բացասականի մեջ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները ռեալիստ են, գիտեն, որ կյանքում նաև անհաջողություններ են լինում, բայց փոքրիկ ուրախությունները կարողանում են շեղել ուշադրությունը դրանցից և թեթևացնել ճակատագրի հարվածները:
Երկվորյակներ: Փոքր, բարի քայլերը, գործողությունները, ժեստերն ավելի են ամրապնդում Երկվորյակների վերաբերմունքն ընտանիքի և ընկերների, գործընկերների նկատմամբ: Այդ մանրուքները կյանքն ավելի լավն են դարձնում, դրական էմոցիաներ առաջացնում:
Խեցգետին: Խեցգետինների կյանքի լավագույն պահերը կապված են նրանց մտերիմների հետ: Ընտանեկան ընթրիքը, երեխայի ծիծաղը երջանկացնում են կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին: Գնահատելով այդ մանրուքները՝ Խեցգետիններն իրենց անվտանգ են զգում՝ ապրելով աշխարհում, ուր շրջապատված են ջերմությամբ և սիրով: Երբ Խեցգետիններն իրենց ճնշված են զգում, կենտրոնանում են որևէ դրական բանի վրա՝ լավատեսորեն տրամադրվելու համար:
Կույս: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները միշտ ցանկանում են ավելին սովորել, կատարելագործվել: Կենտրոնանալով մանրուքների վրա՝ Կույսերը կարողանում են գտնել ճիշտ որոշումը:
Կշեռք: Փորձում են բաց չթողնել փոքր ուրախությունները: Նրանք գիտեն, որ այդ պահերն արժեքավոր են, իմաստ են հաղորդում կյանքին: Միշտ շնորհակալ են ամենի համար, ինչ ունեն, կարողանում են բազմաթիվ հրաշալի պահեր նկատել, որոնք հավասարակշռում են պարբերաբար առաջացող խնդիրները:
Ձկներ: Ուշադրություն են դարձնում օրվա ամենալավ պահերին և հիանում դրանցով: Դժվարությունների հանդիպելու դեպքում օգտագործում են այդ պահերը՝ ավելի վճռական դառնալու համար: Ձկները կարողանում են տեսնել գեղեցիկը, նույնիսկ, եթե այն թաքնված է մյուսներից:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը