Խոլեստերինի բավարար քանակն անհրաժեշտ է օրգանիզմի համակարգերի աշխատանքի համար: Այն պատասխանատու է օրգանիզմում մի շարք գործառույթների իրականացման համար, այդ թվում՝ որոշակի սեռական և վահանաձև գեղձի հորմոնների արտադրման համար:
Սակայն խոլեստերինի բարձր մակարդակն առողջության համար մի շարք ռիսկեր է պարունակում, ինչը նշանակում է, որ այն հարկավոր է վերահսկել:
Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ մարդիկ հաճախ են անուշադրության մատնում այս խնդիրը: Իրավիճակը վատացնում է նաև այն հանգամանքը, որ խոլեստերինի բարձր մակարդակի դեպքում հստակ ախտանշաններ առկա չեն: Արդյունքում կարող են զարգանալ լուրջ խնդիրներ, այդ թվում՝ կապված լյարդի և սիրտ-անոթային համակարգի աշխատանքի հետ:
Կայքը ներկայացրել է մի քանի նշան, որոնք կարող են հուշել այն մասին, որ արյան մեջ խոլեստերինի մակարդակը բարձր է:
- Լյարդի և լեղապարկի հատվածում ցավի և ծանրության զգացում
- չորություն բերանում, բերանի խոռոչի գունատություն, որը հաճախ ուղեկցվում է նաև տհաճ հոտով
- ծանրություն որովայնում, նյութափոխանակության հետ կապված խնդիրներ, որոնք սրվում են՝ հատկապես յուղոտ մթերք օգտագործելուց հետո
- մեծ քանակով գազերի առկայություն, որովայնում տհաճ զգացողություն սննդի ընդունումից հետո
- հակվածություն փորկապության
- որոշակի մթերք յուրացնելու անկարողություն
- մաշկային ցան և քոր
- գլխացավ և միգրեն
- գլխապտույտ
- վերջույթների այտուցվածություն և թմրում
- տեսողության հետ կապված խնդիրներ:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը