7 ապացույց, որ Հոլանդիան ապագայի երկիր է (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

7 ապացույց, որ Հոլանդիան ապագայի երկիր է

Հոլանդիան արդեն վաղուց հայտնի է իր հավակնոտ նախագծերով, որոնք ժամանակ առ ժամանակ ստիպում են ողջ աշխարհին հիանալ դրանցով: Ստորև ներկայացնում ենք Հոլանդիայի 7 նվաճումները:

  1. Այն աշխարհի միակ երկիրն է, ուր անտուն կենդանիներ չկան:

Վերջերս պաշտոնապես հաստատվել է, որ Հոլանդիայում այլևս լքված կատուներ և շներ չկան: Երկրի իշխանությունները հասել են դրան` նրանց բացարձակապես ոչ մի վնաս չպատճառելով: Նրանք կենդանիներին օժտել են սեփական իրավունքներով և բավականին լրջորեն պատժում են այն մարդկանց, ովքեր վատ են վերաբերվում իրենց տանն ապրող կենդանիներին կամ լքում են նրանց:

  1. Հոլանդիայում առաջինը հայտնվեցին հեծանվուղիներ և արևային մարտկոցներով ավտոմայրուղիներ:

Այս նախագիծը ծնվեց կառավարության, մասնավոր արդյունաբերության ու համալսարանների համատեղ ջանքերի արդյունքում: Հեծանվուղու առաջին մասը շահագործվեց 2015թ.: Նրա երկարությունը կազմում է 100  մետր, և դա արդեն իսկ ապագայի ճանապարհների շինարարության ոլորտում մեծ ճեղքում է: Գաղափարն այն է, որ ճանապարհի կողմից արտադրվող արևային էներգիան օգտագործվում է ճանապարհների լուսավորության, մեխանիկական և էլեկտրական տրանսպորտային միջոցների լիցքավորման համար:

  1. Էլեկտրամոբիլների լիցքավորման կայանքները տեղադրված են յուրաքանչյուր 50 մետրը մեկ:

Հոլանդիայի ամենաուժեղ կողմերից մեկը կայուն մոբիլությունն է: Այդ պատճառով էլ վերջնականապես ավտոմոբիլային վառելանյութից հրաժարվելու փորձերի շրջանակներում երկրի իշխանությունների կողմից ամենուր տեղադրվել են էլեկտրակայաններ, որոնք կենսականորեն խիստ անհրաժեշտ են քաղաքացիներին, ովքեր օգտագործում են նոր սերնդի ավտոմոբիլներ:

  1. Հոլանդիայում կա քաղաք, ուր ոչ ոք ավտոմեքենա չի օգտագործում:

Հոլանդական Հաուտեն քաղաքը համարվել է աշխարհի ամենաանվտանգ վայրը: 1980-ական թթ. սկզբում 4000 բնակիչ ունեցող քաղաքի բնակիչներն ընդունեցին ռազմավարական որոշում` խթանել քաղաքացիների կողմից հեծանվային տրանսպորտի կիրառումը` աստիճանաբար իրենց սովորեցնելով ամեն առիթով չնստել մեքենայի ղեկին: Այդպես աննկատելիորեն քաղաքի գրեթե բոլոր բնակիչների համար հեծանվով երթը դարձավ սովորական բան:

  1. Երկրի իշխանությունները վառելիքային ավտոմեքենաների գործածության աստիճանական արգելք են մտցնում:

Ընդամենը 9 տարի հետո` 2025 թվականին մոտ, հոլանդական կառավարությունը պլանավորում է դիզելային և բենզինային շարժիչներով ավտոմոբիլների շահագործման ամբողջական արգելումը: Բացի դրանից, Նիդեռլանդներում չկա վառելիքի այլընտրանքային միջոցներով շահագործվող անհատական տրանսպորտային միջոցների համար հարկատեսակ, ինչի արդյունքում ավտոմեքենաների գներն էականորեն նվազել են:

  1. Երկրում ազատազրկվածների քանակի կտրուկ նվազման պատճառով փակվում են քրեակատարողական հիմնարկները:

Հոլանդիայում վաղուց են տարվում հանցավորության մակարդակի իջեցմանն ուղղված տքնաջան աշխատանքներ: 2009 թ.-ից ազատազրկվածների ոչ բավարար քանակի պատճառով Նիդեռլանդներում փակվել են 19 գաղութներ: Վերջին տվյալներով՝ 100000 բնակչին երկրում հասնում է 163 հանցագործ, ինչը կիսով չափ պակաս է Բրազիլիայի ցուցանիշներից:

  1. Հոլանդիայում կան էկոդուկիներ` անտառում ապրող կենդանիների համար կառուցված հատուկ կամուրջներ:

Հոլանդական իշխանությունների առաջնահերթ խնդիրներից մեկն էլ վայրի կենդանիների պաշտպանությունն է: Որպեսզի առանց սեփական կյանքը վտանգելու` կենդանիները կարողանան անցնել ավտոմոբիլային մայրուղիները, երկրում կառուցվեցին մի քանի կամուրջներ, որոնք անտառի բնակիչներին թույլ են տալիս անվտանգ տեղաշարժվել անտառի մի մասից մյուսը:

Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը



Նման նյութեր