Naturalhealingmagazine կայքը ներկայացնում է արդյունավետ տնական ըմպելիք, որը պայքարում է երեխաների հազի դեմ և լավացնում է նրանց իմունային համակարգը: Այս տնական ըմպելիքի միայն մեկ բաժակն օգնում է թոքերից դուրս բերել խորխն ու վերականգնել իմունիտետը:
Հյութի բոլոր բաղադրիչները բնական են և օգտակար:
Բաղադրություն
- 1 բաժակ վարսակի փաթիլներ
- 1 բաժակ շաքար
- 1 բաժակ ջուր
Նախ՝ պետք է լվանալ վարսակի փաթիլները և դրանք դնել փոքր տարայի մեջ, վրան ավելացնել 1 բաժակ ջուրն ու շաքարը (բաժակի պարունակությունը մոտավորապես պետք է 200մլ լինի): Խառնուրդը պետք է դնել կրակին և թողնել, որ եռա մի քանի րոպե: Լավ կլինի, եթե գիշերը եփեք այն և թողնեք մնա մինչև առավոտ: Առավոտյան քամեք վարսակի փաթիլներն ու հյութը լցրեք ապակե տարայի մեջ:
Այն դրեք սառնարանը: Այս չափաբաժինը բավական կլինի 4-5 օրվա համար:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը