«Փյունիկի» 5 լեգիոներ ֆուտբոլիստներն, ովքեր խնդիրներ ունեին կապված ղազախական վիզայի ստացման հետ, արդեն երևանյան թիմի տրամադրության տակ են ղազախական Կոստանայ քաղաքում:
Այս մասին հայտնում է «Sport.kz»կայքը:
Աղբյուրի փոխանցմամբ, ֆուտբոլիստների` «Փյունիկին» միանալու գործընթացն արագացնելու հարցում իրենց ներդրումն են ունեցել «Տոբոլ» ակումբը, միգրացիոն ոստիկանության աշխատակիցներն ու Կոստանայի շրջանի ղեկավարները:
Աղբյուրը նշում է նաև, որ դարպասապահ Անդրիյա Դրագոևիչը, պաշտպաններ Բակար Բալդեն ու Բորիս Կադիոն, հարձակվողներ Մոհամեդ Կոնատեն ու Դրիսսա Դիարասսուբան վիզա ստանալու հետ կապված խնդիրներ են ունեցել փաստաթղթերն ուշ ներկայացնելու պատճառով:
«Տոբոլի» և «Փյունիկի» միջև խաղը, հիշեցնենք, կկայանա այսօր` հուլիսի 26-ին, Ղազախստանում: Թիմերը միմյանց հետ կմրցեն Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլի շրջանակում: