«Օսկարակիր դասախոսներ ունենք, որոնք Հոլիվուդից գաղտնիքներ են պատմում». Էմմա Հակոբյան. life.tert.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Օսկարակիր դասախոսներ ունենք, որոնք Հոլիվուդից գաղտնիքներ են պատմում». Էմմա Հակոբյան. life.tert.am

Հաղորդավարուհի Էմմա Հակոբյանն այս օրերին ԱՄՆ-ում է, ուր մեկնել է սովորելու նպատակով։ Նա պրոդյուսինգ է սովորում UCLA School of Theatr Film and Television–ում։

Tert.am Life–ի հետ զրույցում Էմման հայտնեց, որ մեկնել է հունիսին, Հայաստան կվերադառնա սեպտեմբերին:

«Ուզում էի կինոյի ու հեռուստատեսության ասպարեզում գիտելիքներս ավելի մասնագիտական դարձնել։ Եկա ԱՄՆ, քանի որ այն այս ոլորտներում առաջատար է: Հենց այս համալսարանում սովորել միշտ եմ ցանկացել, որովհետև այն հայտնի է իր կինոդպրոցով։ Հոլիվուդյան բազում ռեժիսորներ, պրոդյուսերներ ու դերասաններ այս համալսարանն են ավարտել, շատերն էլ դասախոսում են այստեղ»,– ասաց Էմման։

Սիրելիից` Վանից հեռու լինելը ևս մի փորձություն էր հաղորդավարուհու  համար, սակայն  զույգը դա էլ հաղթահարել է։ «Ինչ ընկերություն ենք անում, իր 3 ծննդյան օրերից միայն մեկին եմ Հայաստանում եղել, իմ ծնունդն էլ ենք միայն մեկ անգամ միասին նշել։ Պատճառը կրկին երկրում չլինելս էր: Իհարկե, շատ ենք կարոտում, բայց միշտ կապի մեջ ենք: Վանն էլ է կինոյի մեծ սիրահար։ Այստեղ նույնիսկ օսկարակիր դասախոսներ ունենք, Հոլիվուդից գաղտնի բաներ են պատմում, ես էլ իր հետ եմ միշտ կիսվում»,– պատմեց Էմման։

Ամբողջությամբ՝ life.tert.am



Նման նյութեր