![](https://blog.168.am/wp-content/uploads/2018/07/00a0568a6336e967134f98e99d2d878a.jpg)
banak.info-ն գրում է. «Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հայկական զինված ուժերը Մեղրիի ուղղությամբ իրականացրել էին դիրքերի բարելավում և առաջխաղացում։ Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը չէր մեկնաբանել մեզ հասած տեղեկությունները, այնուամենայնիվ, մեր ձեռքի տակ են հայտնվել բացառիկ կադրեր, բարելավված հայկական դիրքերից, թե ինչպես է դիտարկվում ադրեբջանական Օրդուբադ բնակավայրը և հարակից գյուղերը։ Համաձայն Banak.info կայքի տվյալների, սահմանի այս հատվածում, հայկական բանակը իրակնացրած գրագետ օպերացիայի արդյունքում կատարել է ադրբեջանական ուժերի թևանցում և հայտնվել բարենպաստ իրավիճակում, ըստ կարիքի հնարավորություն ստանալով նաև ադրբեջանական դիրքերին հարվածել թևից և թիկունքից։ Ստորև ներկայացված է մեր դիրքերից արված բացառիկ տեսանյութ, որում երևում են Օրդուբադն ու հարակից գյուղերը»։