«Ես նրա հեռախոսահամարը չունեմ». Փաշինյանին չի հաջողվել կապ հաստատել Ալիևի հետ. ru.armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

«Ես նրա հեռախոսահամարը չունեմ». Փաշինյանին չի հաջողվել կապ հաստատել Ալիևի հետ. ru.armeniasputnik.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնում է, որ իր և Իլհամ Ալիևի ծանոթությունը էֆեկտիվ չի եղել: Այդ մասին նա հայտնել է Эхо Москвы ռ/կ-ի հետ հարցազրույցի ժամանակ:

Լրագրող Ալեքսեյ Վենեդիկտովը նկատել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը մի քանի անգամ միջնորդ է հանդիսացել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում կազմակերպելու հարցում:

Ի՞նչ է նա այս անգամ ձեռնարկել:

Փաշինյանը պատասխանել է. «Վլադիմիր Պուտինն առաջին քայլն արդեն արել է: Երբ Մոսկվայում էի, մասնակցում էի ֆուտբոլի Աշխարհի առաջնության մեկնարկին, Վլադիմիր Վլադիմիրովիչը ինձ ծանոթացրեց Իլհամ Ալիևի հետ: Վատն այն է, որ այդ ծանոթությունն արդյունավետ չդարձավ, քանի որ հետո՝ Ալիևն էլ է ներկա եղել Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, բայց նույնիսկ միմյանց չեն ողջունել: Այդպես ստացվեց…»:

Վենեդիկտովի դիտարկամը, որ նա կարող է զանգահարել Իլհամ Ալիևին, Փաշինյանը պատասխանել է. «Գիտեք, լավ միտք է, բայց ես չունեմ նրա հեռախոսահամարը»:

Լրագրողը խոստացավ, որ կփորձի Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ խնդրել գնալ զիջման, փոխանցելով հեռախոսահամարը, որ հետո, իր հերթին փոխանցի Փաշինյանին:

ru.armeniasputnik.am

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը