Լոնդոնում փոխհրաձգություն է տեղի ունեցել ոստիկանության մասնակցությամբ
Advertisement 1000 x 90

Լոնդոնում փոխհրաձգություն է տեղի ունեցել ոստիկանության մասնակցությամբ

Լոնդոնի արևելյան մասի Ֆորեսթ Գեյթի շրջանում հուլիսի 27-ին փոխհրաձգությունը ոստիկանության և մի փումբ մարդկանց միջև ավարտվել է երեք մարդու ձերբակալմամբ: Համապատասխան հաղորդագրությունը Sky News հեռուստաալիքը զետեղել է Twitter-ում՝ վկայակոչելով Սլոթլանադ Յարդին:

Հեռուստաալիքի տվյալներով՝ փոխհրաձգության հետևանքով ոչ ոք չի տուժել: Նշվում է, որ սկզբում ոստիկանական բաժանմունք զանգ է ստացվել զինված մարդու մասին: Ոստիկանությունն սկսել է այն ավտոմոբիլի հետապնդումը, որտեղ, ենթադրաբար, գտնվել են չարագործները: Նրանք կրակ են բացել կարգի պահապանների վրա:

Ավելի վաղ Daily Star թերթը հայտնել է, որ փոխհրաձգությունը տեղի է ունեցել ոստիկանության և մի տղամարդու միջև, որի դեմքը թաքցրել է դիմակը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



Նման նյութեր