Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարները քննարկել են համագործակցությունը ինտեգրացիոն միավորումներում
Advertisement 1000 x 90

Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարները քննարկել են համագործակցությունը ինտեգրացիոն միավորումներում

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու Հայաստանի ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանն հուլիսի 27-ի հեռախոսազրույց են ունեցել և քննարկել  ինտեգրացիոն միություններում երկու երկրների հարաբերությունները: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը` հղում անելով ՌԴ ԱԳՆ հաղորդագրությանը:

«Քննարկվել են երկկողմ համագործակցության և ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակում փոխգործակցության առանձին հարցեր»,- ասված է ՌԴ ԱԳ նախարարության հաղորդագրությունում:

Հեռախոսազրույցը կայացել է ռուսական կողմի նախաձեռնությամբ:



Նման նյութեր