Առնվազն 307 ներքին չվերթ են հետաձգել ճապոնական ավիաընկերությունները մոտեցող «Ջոնդարի» թայֆունի պատճառով, որը գտնվում է Ճապոնիայից հարավ- արևելք։ Այս մասին հայտնում է NHK-ն։
Ամենաշատ փոփոխությունները կատարել են All Nippon Airways ու Japan Airlines ավիափոխադրողները։ Նրանք չեղարկել են Տոկիոյի ու Օսակա և Նագոյա քաղաքների, նաև՝ Տոկիոյի ու Սապպորոյի միջև չվերթները։
Արևադարձային փոթորկի մոտեցումը նաև հանգեցրել է մի քանի ճեպընթաց գնացքների երթևեկության դադարեցմանը։
Հիմա «Ջոնդարին» շարժվում է 40 կմ/ժ արագությամբ ու կարող է անցնել Ճապոնիայի կենտրոնական ու արևմտյան մասերով, իսկ հետո դուրս գալ Ճապոնական ծով ու հասնել Կորեական թերակղզու ափին։
«Պրապիրուն» թայֆունը հուլիսի սկզբին Ճապոնիայում առաջացրել էր հորդառատ անձրևներ, որոնք սողանքների ու ջրհեղեղների պատճառ էին դարձել։ Տարերքի հետևանքով զոհվել էր ավելի քան 225 մարդ, իսկ ընդհանուր վնասը կազմել էր 76․7 մլրդ իեն։