Ջինսե տաբատը պատռվում է ոտքերի շփման հատվածում: Ուրախ եք, շփվող, անկեղծ, լավատես և երազող: Սակայն նաև ալարկոտ եք, դանդաղաշարժ: Վստահելի եք, ձեզ կարելի է գաղտնիքներ վստահել, կարելի է հույս դնել ձեզ վրա: Գերադասում եք հանգիստ կյանք, սիրում եք համեղ ուտել:
Ջինսե տաբատը պատռված է ծնկների հատվածում: Լի եք էներգիայով, կազմակերպված եք, ճշտապահ, հեշտությամբ եք հաջողության հասնում: Ազատ ժամանակը ձեզ համար սպորտով զբաղվելու կամ ճանապարհորդելու հնարավորություն է: Խելացի եք, հնարամիտ, ինտելեկտուալ կարողությունները լավ են զարգացած: Սակայն տագնապային բնավորություն ունեք, հեշտությամբ եք սթրեսի ենթարկվում:
Ջինսե տաբատը պատռվում է հետևի գրպանների հատվածում: Խորհրդավոր մարդ եք: Լի եք անակնկալներով, հեշտությամբ փոխում եք արտաքինը, աշխատանքը, կենսակերպը, նույնիսկ՝ մասնագիտությունը: Ձեզ բնորոշ գլխավոր առանձնահատկությունը սրամտությունն է: Բայց մռայլ տրամադրությունն ու գրգռվածությունը հաճախ են համակում ձեզ: Այդ պահերին ավելի լավ է չանհանգստացնել ձեզ:
Ջինսե տաբատը պատռվում է ներքևի հատվածում՝ ներսից: Երբեք դադար չեք վերցնում, չեք տրտնջում, նույնիսկ, երբ իսկապես խնդիրներ ունեք: Սիրում եք երեկույթներ, աննպատակ զբոսանքներ, պոեզիա, լիրիկական երաժշտություն: Հեշտությամբ եք սիրահարվում:
Նյութը moimozg.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը