«Շարունակեք էսպես, դուխով ու անուղեղ» (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Շարունակեք էսպես, դուխով ու անուղեղ»

Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իրէջում գրում է. «Երկու օր առաջ ասել էի հարցազրույցում, ինչպես նաև ՖԲ գրառումներում ու մեկնաբանություններում, որ եթե այդքան կարևոր էր Խաչատուրովին մեղադրանք ներկայացնելը, ապա պետք էր գոնե սկզբում հետ կանչել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից, նոր մնացածը։ Հակառակ դեպքում ռուսները դա ընկալելու են որպես թշնամական քայլ՝ մեր անվտանգության համակարգի համար համապատասխան հետևանքներով։

Այդ ասածիս վրա Ֆեյսբուքում 2–3 ծակ պրոֆեսոր էշ-էշ ելույթներ ունեցան, թե բա «հա-հա, էս ինչ հիմարություն ա»։

Ինչ ունենք այս երկու օրում.

• ՏԱՍՍ պետական գործակալությունը Ռուսաստանի ԱԳՆ-ի «աղբյուրի» վրա հղում անելով անվանում է հայկական կողմի քայլերը «ոչ պրոֆեսիոնալ»։

• Ռուսական իշխանամերձ «Վզգլյադ» կայքի՝ այս թեմայով նյութի վերնագիրն ավելի քյասար է. «Зачем Пашинян пошел на резко антироссийский шаг»։

• Ինստագրամում հայտնվում է այս օրերին Բաքվում գտնվող ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի սելֆին Իլհամ Ալիևի դուստր Լեյլայի հետ։

• [Ավելացում] Փաստորեն Պուտինի մամուլի խոսնակ Պեսկովն էլ է իր կնոջ հետ Բաքվում հանգստանում։ // via Artak Arzumanyan

• [Ավելացում] Ըստ ադրբեջանական աղբյուրների Զախարովան նաև հայտարարել է, որ միջազգային հարթակներում ՌԴ-ն էլ պիտի պայքարի «հակաադրբեջանական քարոզարշավների դեմ»։ Ինչքանով է ճիշտ փոխանցվել իր ասածը, չգիտեմ, բայց ռուսական կողմն առայժմ չի հերքել ոչ մի բան։ // via Армине Саакян

Շարունակեք էսպես, դուխով ու անուղեղ»։

Gepostet von Artak Arzumanyan am Sonntag, 29. Juli 2018

Երկու օր առաջ ասել էի հարցազրույցում, ինչպես նաև ՖԲ գրառումներում ու մեկնաբանություններում, որ եթե այդքան կարևոր էր…

Gepostet von Կարեն Վրթանեսյան am Sonntag, 29. Juli 2018



Նման նյութեր