Զոյա Թադևոսյանի՝ «գրավյալ տարածքներ» արտահայտությունը խոսքի վրիպա՞կ էր. aravot.am
Advertisement 1000 x 90

Զոյա Թադևոսյանի՝ «գրավյալ տարածքներ» արտահայտությունը խոսքի վրիպա՞կ էր. aravot.am

Սոցցանցերում եւ փորձագիտական շրջանակներում ակտիվ քննարկվում է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամ Զոյա Թադեւոսյանի երեկվա հայտարարությունը, թե՝ «այդ տարածքներն Արցախինը չեն, դրանք գրավյալ տարածքներ են»: Խոսքն այն տարածքների՝ յոթ շրջանների մասին է, որոնց ճակատագիրը դրված է բանակցային սեղանին: Aravot.am-ը տիկին Թադեւոսյանի բնորոշման մասին կարծիք հարցրեց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանից: «ՀԱԿ-ը հայտարարություն է տարածել, որ դա ՀԱԿ-ի պաշտոնական կարծիքը չի արտացոլում, դա տիկին Թադեւոսյանի անձնական կարծիքն է: Իսկ իմ անձնական կարծիքով՝ տիկին Թադեւոսյանը գուցե խոսքի վրիպակ է թույլ տվել»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց պարոն Աբրահամյանը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:



Նման նյութեր