«2008թ. մարտի 2-ի ԱԺ նիստով Երևանում արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագիրը հաստատելիս ԱԺ պատգամավորներին տեղյակ չի պահվել»
Advertisement 1000 x 90

«2008թ. մարտի 2-ի ԱԺ նիստով Երևանում արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագիրը հաստատելիս ԱԺ պատգամավորներին տեղյակ չի պահվել»

Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «2008թ. մարտի 2-ի ԱԺ նիստով Երևանում արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագիրը հաստատելիս Ազգային ժողովի պատգամավորներին տեղյակ չի պահվել, որ դրա մասն է կազմում նաև 0038 գաղտնի հրամանը: Ըստ որում, նիստը ՀՀԿ առաջարկությամբ առանց հեռարձակման է ու կարող էին դա անել: Բայց, չարեցին: Խոշոր վերապահումով ընդունենք, որ 2007-ին ընտրված ԱԺ-ը ժողովրդի իշխանության ներկայացուցչական մարմինն է: Ի վերջո, այդ պահին գործող սահմանադրութամբ երկու սահմանադրական ինստիտուտ են համարվել ժողովրդի ուղիղ մանդատի կրող՝ նախագահն ու ԱԺ-ը:

Ըստ որում՝ ԱԺ լեգիտիմությունը չէր վիճարկվում այդ պահին, այլ նախագահի: Ու վիճարկելի լեգիտիմությամբ ինստիտուտը չվիճարկվող լեգիտիմությամբ իսնտիտուտից գաղտնի է պահում գաղտնի ու հակասահամնադրական հրամանը: Ի՞նչ է սրա անունը: Այո, այո, սահմանադրական կարգի տապալում»: