Մարտի 1-ի գործում հնարավոր նոր անունների մասին, ինչի՞ համար էին ստեղծվել և ինչ են արել հատուկ խմբերը. հարցազրույց Վիկտոր Սողոմոնյանի և Հայկ Ալումյանի հետ (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Մարտի 1-ի գործում հնարավոր նոր անունների մասին, ինչի՞ համար էին ստեղծվել և ինչ են արել հատուկ խմբերը. հարցազրույց Վիկտոր Սողոմոնյանի և Հայկ Ալումյանի հետ

yerevan.Today-ի հարցազրույցը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար պարոն Վիկտոր Սողոմոնյանի և պաշտպան պարոն Հայկ Ալումյանի հետ:

– Այս օրերին Հայաստանի քաղաքական, իրավական օրակարգի ամենաթեժ թեման կարելի է համարել մարտի 1-ի վերաբերյալ նոր բացահայտումները և ՀՀ երկրորդ նախագահի կալանավորումը: Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետն արդեն երկրորդ մեծ հարցազրույցն է տալիս, և որոշակի հարցեր է առաջացնում հարցազրույցով, ինչը բնական է:

 Դատավորի վրա հնարավոր ճնշումների մասին

Սևակ Հակոբյան – Առաջին հարցազրույցից հետո՝ Հանրային հեռուստաընկերության, փաստաբանները միաբերան նշեցին, որ ՀՔԾ պետը ճնշում է գործադրում դատարանների վրա` հայտարարելով, թե անհրաժեշտ է համարում Ռոբերտ Քոչարյանի կալանքի որոշման պահպանումը: Երեկ «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցի ընթացքում հայտարարեց, որ ոչ միայն ճնշում չի գործադրել, քանի որ ինքը չի նշանակում դատավորին, ուրեմն դատավորը կաշկանդված չէ, այլև երկու անգամ հաստատեց, որ այո, նա պետք է մնա կալանքի տակ:

Պարոն Ալումյան, դուք ինչպե՞ս եք գնահատում այդ հայտարարությունը:

Հայկ Ալումյան – Ես անձամբ համարում եմ, ՀՔԾ պետի ցանկացած արտահայտություն ունի բավականին լուրջ կշիռ, այդ հարցազրույցն ունի շատ մեծ լսարան, բնական է, և այդ լսարանի զգալի մասը պատրաստ է ընդունել որպես կայացած փաստ այն ինչ ասում է ՀՔԾ պետը: Այսինքն, քննադատաբար չեն վերաբերում նրա յուրաքանչյուր ասածին, այլ ընդունում են որպես վերջնական ճշմարտություն:

Սևակ Հակոբյան – Իսկ գուցե նա է՞լ է ներկայացնում որպես վերջնական ճշմարտություն:

Հայկ Ալումյան – Սա հարցի մյուս կողմն է: Այսինքն, լսարանն այդպես է ընկալում ՀՔԾ պետի ասածը: Եթե դա այդպես է, ՀՔԾ պետը պետք է առանձնահատուկ նրբանկատություն դրսևորի երբ որ խոսում է այս աստիճանի նուրբ թեմաների մասին: Մասնավորապես, ինքը երբեք այսպիսի հարցազրույցներում չպիտի անի այնպիսի հայտարարություններ, որ որևիցե մեղադրյալի մեղքն արդեն հաստատված է: Ինքը խոսում է ՀՀ անունից՝ որպես պաշտոնատար անձ, քննություն իրականացնող մարմնի ղեկավարն է, և ինքը պիտի շատ զգույշ արտահայտություններով ասի այն, ինչ փորձում է ասել: Ինքը պիտի ոչ թե կիրառի այսպիսի արտահայտություններ` պարոն Քոչարյանը արել է այս կամ այն, ինքը պիտի ասի, որ մենք մեղադրում ենք պարոն Քոչարյանին, որ նա կատարել է այս կամ այն, կամ մենք գտնում ենք, որ հիմքեր կան կամ կային պարոն Քոչարյանին կալանավորելու:

Ի տարբերություն իմ բերած տարբերակի, պարոն Խաչատրյանը կիրառում է նախ այնպիսի արտահայտություններ, որոնք կոպտորեն խախտում են պարոն Քոչարյանի անմեղության կանխավարկածը, այսինքն՝ ինքը հաստատված ձևով է ասում, որ պարոն Քոչարյանը կատարել է այս կամ այն: Սա շատ վտանգավոր բան է` մեկ, որ խախտվում է անմեղության կանխավարկածը, երկու՝ որովհետև լսարանի մի զգալի մաս համարում է դա որպես արդեն վերջնականապես հաստատաված:

Սևակ Հակոբյան – Պարոն Սողոմոնյան, Դուք շարունակու՞մ եք մնալ ձեր մտքին, որ ՀՔԾ պետն այս քայլով ճնշում է դատարանի, դատավորի վրա:

Վիկտոր Սողոմոնյան – Ընդհանուր գործընթացը եթե Դուք դիտարկեք, այսինքն՝ եթե մենք վերադառնանք ամենասկզբին, երբ որ հայտարարվեց նոր դրվագի գոյության մասին, հետո, երբ որ որպես վկա կանչվեց նախագահ Քոչարյանը, հետո ներգրավվեց որպես մեղադրյալ և հետո կալանավորվեց, այս ամբողջ գործընթացի մեջ Դուք կարող եք տեսնել, չեմ ուզում ասել ոչ իրավական տարևեր, այլ՝ ոչ իրավական գործընթաց` անտեսանելի ձեռքի օգնությամբ: Այ էդ արագ նիստ նշանակելը գիշերով, միտումը՝ անպայման կալանքի որոշում կայացնելու, որը, ինչպես գիտեք, բողոքարկվել է, և որը կարող եմ հստակ ասել՝ որևէ հիմք չունի: Այսինքն, հանգիստ կարելի էր ընտրել խափանման բոլորովին այլ միջոց, քան այն, որը հիմա ընտրված է, որը բացարձակ ապօրինի է, և դա միայն իմ կարծիքը չէ:

Ճնշումներն այնպես չէ, որ անսպասելի էին այս իրավիճակում: Եվ գիտե՞ք, այսքանից հետո ասել, որ ճնշումներ չկան, կամ փորձ չի արվել ճնշում գործադրել այդ հայտարարություններով, այն էլ մեկը Հանրային, պետական հեռուստաընկերությամբ, մյուսը՝ «Ազատություն» ռադիոկայանով … Երկու ելույթ էր, երկու տեղն էլ նույն միտքը կրկնվում է, և, փաստորեն, հիմնավորումը մեկն է` ասում է՝ գիտե՞ք, տարօրինակ կլիներ, որ մենք ենք որոշել, հիմա ասենք՝ չէ, այդպես չի: Հիմա ուշադրություն դարձրեք, որ բոլոր մյուս մասերով, երբ հարց են տալիս, ասում է՝ դե գործը դինամիկ ընթացք ունի, մի տեղից սկսվում է, մյուս տեղով անցնում է, երրորդ տեղով վերջանում է: Գործը դինամիկ ընթացք ունի, իսկ խափանման միջոցի ընտրությունը ոչ մի դինամիկայի չի՞ ենթարկվում: Սա մեկ:

Երկրորդը, դուք ՀՔԾ պետի վերջին ելույթներից՝ սկսած հուլիսի 3-ից մինչև հիմա, կարող եք մի հետաքրքիր միտում նկատել, որ լողացող մեղադրանք է: Եթե առաջին հայտարարությունը կարդաք, հստակ շեշտ դրված է նրա վրա, որ ընտրությունները կեղծվել են, և հանրության լայն զանգվածը համաձայն չէր այդ ընտրության հետ և բիրտ ուժի կիրառմամբ այդ ընտրությունների արդյունքները վերանայվեցին, և նախագահն էլ սահմանդրական կարգը տապալեց: Այս կետից սկսած մինչև հիմա մի ահռելի ճանապարհ է անցել ՀՔԾ-ն՝ շատ հաճախ իրար հակասող կտորներով, շատ հաճախ կտրուկ փոփոխություններով և ամեն դեպքում սկզբից մինչև հիմա բացարձակ անհամոզիչ փաստարկներով:

Այն, որ փորձ է արվում ճնշում գործադրել դատարանի վրա, այսքանից հետո իմ կարծիքով այս հակաիրավական գործընթացի մեջ բացարձակ զարմանալի չէ: Հակառակը, գուցե մենք զարմանայինք եթե որոշակի փորձ չլիներ ճնշում գործադրել դատարանի վրա:

Սևակ Հակոբյան  – Պարոն Սողոմոնյան, «Ազատության» հետ զրույցում ՀՔԾ պետի հայտարարությունը մի տեսակ տարբերվում էր, նա ասում էր՝ հո մենք չե՞նք ասում, որ ընտրություններն են կեղծվել, ասում ենք՝ հանրության լայն շրջանակների կարծիքով, բայց Սահմանադրական դատարանի որոշումն ու ընտրության պահը թողնում ենք մի կողմ:

Վիկտոր Սողոմոնյան – Այս գործում ամեն ինչն է այդպես: Տեսեք, օրինակ՝ կապակցում են, մի շղթա են կազմում, ասում են՝ ընտրությունները կեղծվել են, հետո էլ սահմադրական դատարանի դատավորների վրա ճնշում է գործադրվել, հետո էլ՝ բիրտ ուժ է կրառվել, զորք է մտցվել, ֆիլմի սցենար են պատմում: Հետո պարզվում է, որ այդ գործը ոչ մի քննադատության չի դիմանում:

Սահմանադրական դատարանի վրա ճնշում գործադրելու մասով դուք գիտե՞ք ինչ սկանդալի մեջ են իրենք հայտնվել ըստ էության: Մարդը, ում միջոցով իրենք այդ դրվագը ներկայացնում էին, այն էլ՝ սենսացիայի հավակնող ինչ-որ բանով, պարզվում է, որ նման բան ընդհանրապես չի եղել: Պարզվեց, որ մարդը պատմել է մի բան, ՀՔԾ-ն՝ մեկնաբանել բոլորովին այլ կերպ: Գիտե՞ք, այս ամենի արդյունքում ինչ էլ որ լինի, դատարանը ինչ որոշում էլ կայացնի (ես հուսով եմ, որ արդար որոշում կկայացնի), այս ամենի արդյունքում մենք պետք է արձանագրենք առնվազն մի բան` սարսափելի հարված է հասցվել իրավական համակարգի հեղինակությանը: Ես վստահ եմ, որ ցանկացած իրավաբան գործընկեր սա կհաստատի, որ չկա մի մարդ, որ որոշակի կասկածով չանդրադառնա այս գործին, նույնիսկ եթե կողմնակալ է:

Օրինակ՝ ասում է` փաստերը չգիտեմ, չգիտեմ, թե ով է մեղավոր մարտի 1-ի մեջ, բայց միևնույն է՝ այդ կասկածի մեծ չափաբաժինը կա, որովհետև երբ որ սկսում ես կարդալ, այսինքն՝ ինչպես է մեկը մյուսի հետևից առանց պատճառահետևանքային կապերի, առանց պատմական փաստերը հաշվի առնելու դասավորված, ուղղակի չես կարող կասկած չունենալ և չես կարող վստահությամբ վերաբերել այս ամենին:

Ներքաշվե՞լ է բանակը քաղաքականությանը և ո՞վ է ներքաշել

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:



Նման նյութեր