Տավուշի մարզի Բերդ քաղաքում հանրահավաքի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ լավ լուր ունի հայտնելու: Նա տեղեկացրեց, որ մայիսից սկսած՝ Հայաստանում արտագաղթը կանգնել է:
«Մայիս ամսից սկսած ավելի շատ մարդ գալիս է Հայաստան, քան հեռանում է: Եկեք այս տեմպը ոչ միայն պահենք, այլ կրկնապատկենք, եռապատկենք: Մենք մեր հայրենիքից գնալու տեղ չունենք, մենք մեր գնացածներին պետք է վերադարձնենք Հայաստան»,- հայտարարեց նա: