Կոմիտասի խմբերգերից կազմված համերգի ծրագիրը… (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Կոմիտասի խմբերգերից կազմված համերգի ծրագիրը…

Պատմաբան Ռուբեն Շուխյանը Facebook-յան իր էջում պարբերաբար ներկայացնում է արժեքավոր լուսանկարներ, որոնք ուղեկցվում են հետաքրքիր գրառումներով:

«Ներկայացնենք կոմիտասյան մի մասունք` 1920 թվականի ապրիլի 18-ին Պոլսի «Պտի-Շան» ձմեռային թատրոնում կայացած համերգի ծրագիր-բուկլետը: Ինչպես նշված է, Կոմիտասի տարբեր խմբերգերից կազմված այդ համերգը կազմակերպել էին «Կոմիտասյան հինգ սաները»:

14591578_1120748631373001_3410595476955913484_n

1910 թ. Կոմիտասը Պոլսում ստեղծում է «Գուսան» երգչախումբը 300 անդամներով, որի առաջին համերգը տեղի ունեցավ նոյեմբերին նույն «Պտի-Շան» թատրոնում։ Երգչախմբի մի քանի մասնակիցներ՝ Բարսեղ Կանաչյանը, Միհրան Թումաճանը, Վարդան Սարգսյանը, Վաղարշակ Սրվանձտյանը, Հայկ Սեմերճյանը, երաժշտության տեսության դասեր են առել Կոմիտասից և հայտնի են որպես «Կոմիտասյան հինգ սաներ»։

14721531_1120748738039657_8896835266816128422_n

Պատկերները՝ Օննիկ Ժամկոչյանի ֆեյսբուքյան էջից»:



Նման նյութեր