Էլինա Դանիելյանը Կավալայի միջազգային մրցաշարում լավագույնն է կանանց պայքարում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Էլինա Դանիելյանը Կավալայի միջազգային մրցաշարում լավագույնն է կանանց պայքարում

Հունաստանում ավարտվել է Կավալայի միջազգային մրցաշարը, որին այս այս տարի մասնակցել է 133 շախմատիստ:

Մասնակիցների թվում էր 12 գրոսմայստեր: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում էր Հայաստանի կանանց հավաքականի առաջատար, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը:

Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

«Կավալա Օփենում» Դանիելյանը 9 հնարավորից վաստակել է 6,5 միավոր, ընդհանուր հաշվարկում կիսել է 5-11-րդ տեղերը, իսկ կանանց հաշվարկում ցույց է տվել բացարձակ լավագույն արդյունքը և արժանացել հատուկ մրցանակի:

Մեր շախմատիստուհին 5 կետով բարելավել է նաև իր անհատական վարկանիշը:

7,5 միավորով մրցաշարի հաղթող է դարձել գրոսմայստեր Պլատ Վոյցեխը:

armsport.am