«Օդնոկլասնիկի»-ն գործարկել է խմբային ձայնային և տեսազանգեր, որոնց կարող է մասնակցել մինչև 100 մարդ, ըստ որում կապի բարձր որակը պահպանվում է: Այս մասին հայտնել են սոցիալական ցանցի մամուլի ծառայությունում:
«Օդնոկլասնիկի»-ում խմբային զանգերը կատարվում են կրկնակի ադապտիվ տեխնոլոգիայով. նախ օգտատերերն անմիջականորեն միմյանց են զանգահարում p2p-միացման միջոցով, իսկ զանգահարողների թվի ավելացման դեպքում նեյրոցանցն անհրաժեշտության դեպքում զանգն ուղարկում է սերվերով: Տեսաչաթն սկսելու համար անհրաժեշտ է զանգով կապվել մի զրուցակցի հետ, ինչից հետո նոր օգտատերերի ավելացնել ընկերների ցուցակից: Ըստ որում տեսազանգի մասնակիցներից յուրաքանչյուրը նաև կարող է զրույցին միացնել իր ընկերներին: