Համացանցում հայտնվել է Թաիլանդում նկարահանված տեսահոլովակ, որտեղ շիմպանզեն իր ձագի հետ «ինքնաթիռ» է խաղում: Այդ մասին հայտնել է Daily Mail-ը: Մեջքին պառկած՝ կենդանին ձագին տեղավորում է իր ոտնաթաթին և սկսում նրան թեթևակի վերև նետել: Կադրերում երևում է, որ ձագին, ասենք նաև ծնողին, շատ է դուր գալիս այն, ինչ տեղի է ունենում: Խաղն ավարտվում է քնքուշ գրկախառնություններով:
Գիտնականները կարծում են, որ վաղ տարիքում իրենց տեսակի այլ ներկայացուցիչների հետ փոխգործակցությունը երիտասարդ շիմպանզեների ուսուցման գործընթացի կարևոր մասն է. դա նրանց օգնում է ապագայում ձևավորել իրենց պահվածքը: Հետազոտություններից մեկի համաձայն՝ նրանք կարող են ճանաչել բարությունն ու կարեկցանքը՝ տեսնելով դրանց օրինակները համակեցության մեջ: