«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը կարծում է, որ եթե Քոչարյանն իրոք ասելիք ուներ, այսօր էլ կարող է ասուլիս կազմակերպել, հրավիրել իր տուն կամ ուղիղ եթեր մտնել և իր խոսքն ասել: «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը Արա Պապյանը հայտարարեց՝ շփոթության մեջ են գցում հանրությանը՝ նախագահի անձեռնմխելիության հիմնավորմամբ: Այս առիթով Արա Պապյանը մանրամասնեց. «Ռոբերտ Քոչարյանն այլևս նախագահ չէ և ընդդատյա է, և իր անձեռնմխելիությունը միայն կարող է վերաբերվել, ինչպես սահմանադրության մեջ է գրված, իր կարգավիճակից բխող գործողություններին:
Արա Պապյանը պնդեց՝ դատավարությունը պիտի լինի արդար և մրցակցային. մեղադրող և պաշտպանող կողմերը պիտի իրենց տեսակետներն արտահայտելու հնարավորություն ունենան:
Այն դիտարկումներին, թե Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի տապալումը ուղղորդված էր իշխանությունների կողմից, Արա Պապյանն այսպես արձագանքեց. «Չեմ կարծում, որ այդ գործողություններն իշխանության կողմից ուղղորդված լինեին: Այդպիսի վարկածներ էլ կարդացի՝ կարող է դա ուղղորդված էր հենց Քոչարյանի թիմի կողմից, որ աղմուկ լիներ, որ ասուլիս չտար և չպատասխաներ իրենց տհաճ հարցերին: Բայց հարց է առաջանում ՝ արդյոք Քոչարյանը Հայաստանո՞ւմ է ընդհանրապես: Այն մեքենան, որ եկավ, արդյոք Քոչարյանը մե՞ջն էր, թե ոչ: Մեքենան տեսել են, բայց նրան չեն տեսել»:
Ամբողջությամբ՝ aravot.am