Իսպանիայում հուլիսից ի վեր 30 մարդ է մահացել տապից
Advertisement 1000 x 90

Իսպանիայում հուլիսից ի վեր 30 մարդ է մահացել տապից

Ամառվա ընթացքում տապից երեսուն մարդ է մահացել Իսպանիայում. միայն Կատալոնիայում տապի զոհ է դարձել 23 մարդ:

Հուլիսի 24-ից շոգ եղանակի զոհ է դարձել 13 տղամարդ, տասը կին, ամենակրտսերը՝ 41 տարեկան, ամենաավագը՝ 100 տարեկան: Այդ մասին հայտնել է Կատալոնիայի ժեներալիտետի առողջապահության դեպարտամենտը: Ջերմահարում է ստացել 67 մարդ:

Բացի այդ, ավելի վաղ հաղորդվել է Իսպանիայի այլ տարածաշրջաններում մարդկանց մահվան դեպքերի մասին՝ չորսը՝ Էստրեմադուրում, երկուսը՝ Մուրսիայում և մեկը՝ Անդալուզիայում:

Իսպանիայում տապի բարձրակետը եղել է օգոստոսի 2-ից մինչև 7-ն ընկած ժամանակահատվածում: Առանձին շրջաններում ջերմաչափի սյուները հասել են 44-46 աստիճանի:



Նման նյութեր