Եվրոպայի երկրներում ինչպիսի՞ ինֆեկցիոն հիվանդություններով է հնարավոր վարակվել
Advertisement 1000 x 90

Եվրոպայի երկրներում ինչպիսի՞ ինֆեկցիոն հիվանդություններով է հնարավոր վարակվել

Այսօր ինֆեկցիոն հիվանդություններով կարելի է վարակվել ցանկացած երկրում, ուստի որևէ երկիր մեկնելուց առաջ ցանկալի է իմանալ, թե այնտեղ հիմա կոնկրետ ինչպիսի հիվանդություններ են տարածված, որպեսզի դրանց կանխարգելման անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկվեն:

Հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման հայկական կենտրոնի տվյալներով՝ Եվրոպայի երկրներում պետք է զգուշանալ հետևյալ հիվանդություններից.

Հյուսիսային Եվրոպա (Անգլիայից մինչև Էստոնիա և Ուկրաինա)՝ աղիքային հելմինտոզներ, հեպատիտ А, սալմոնելոզ: Հազվադեպ՝ խոլերա, տիզային էնցեֆալիտ, կարմրուկ:

Հարավային Եվրոպա (Բուլղարիայից մինչև Պորտուգալիա)՝ դիզենտերիա, դիարեա, կարմրուկ, որովայնային տիֆ, սալմոնելոզ, բրուցելոզ, խոլերա, հեպատիտ А, լվերի և տիզերի միջոցով փոխանցվող տիֆ, լեյշմանիոզ:

med.news.am