Բլոգեր Իզաբելլա Աբգարյանի գրառումը. «Սպասելի էր, որ երեկվա ելույթից առանձնապես խուճապի մեջ կընկնեն.
– պատգամավորենը, որոնք գիտակցում են, որ էլ շանս չունեն ԱԺ-ում հայտնվելու, քանի որ զրկվել են վարչական ռեսուրսից ու փող բաժանելուց,
– հանցագործները, որոնց միակ հույսը դատական համակարգում մնացած կոռումպացված խամաճիկներն են,
– կաբինետային իշխանություն իրականացրածները, որոնք գործադիրը վերածել էին քյաբաբանոցում ձեռք բերված հանցավոր պայմանավորվածությունների ի կատար ածողի, իսկ ԱԺն նրանց համար սեփական շահերը օրինականացնող կոճակների վահանակ էր:
Նրանց համար ժողովրդին ձայն և որոշում կայացնելու հնարավորությունը հավասարազոր է մահվան տանջալի սպասման:
Ձեր քաղաքագիտական ահազանգերի՞ն նայեմ, թե ձեր իրականացրած կլանա-օլիգարխիկ, բդեշխա-ավազակային քաղաքականությանը:
Եթե այդպես լավ գիտեիք ժողովրդավար պետության իմաստը, բարի լինեիք՝ իմիտացիայով չզբաղվեիք»: