Բազմակնությունից ահաբեկչություն՝ մեկ քայլ է:
Հարավային Սուդանում տարածված և ընդունված է այն կարծիքը, որ տղամարդկանց բախտը կախված է նրանից, թե ինչքան կին է նրան ուզում: Պոլ Մալոնգը՝ Հարավային Սուդանի բանակային անձնակազմի ղեկավարը, ունի ավելի քանի 100 կին: Հարավային Սուդանում տղամարդիկ ամուսնանում են այնքան, ինչքան իրենց կարողությունը իրենց թույլ կտա (այս դեպքում` անասունների գլխաքանակը): Երբ Պոլ Մալնոգը ԱՄՆ-ում սովորելուց հետո վերադառնում է հայրենիք, ապա հասկանում է, որ տեղական չափանիշներով բավականին հարուստ է, հետևաբար չարժե ամուսնանալ միայն մեկ կնոջ հետ:
Շատ քչերն են տեսնում կապ նման քանակությամբ կանանց և ահավոր քաղաքացիական պատերազմի միջև: Եթե տեղացիներից հարցնես, թե որն է նման բռնության պատճառը, ապա կասեն, որ ցեղային համակարգն է, ագահ քաղաքական գործիչները, թույլ կառուցվածքները, նավթի հարստությունը, որը տալիս է կռվող կողմերին առիթ նոր վեճերի համար:
Այնտեղ, որտեղ դա ընդունված է, պոլիգամիան առաջացնում է հասարակության կայունության խախտում, քանի որ դա անհավասարության ձև է, որն առաջացնում է աղետային իրավիճակ երիտասարդ տղամարդկանց սրտերում… և ոչ միայն սրտերում: Օրինակ՝ եթե հարուստը ունի Լամբորգինի, դա չի նշանակում, որ մեկ ուրիշը պիտի ոտքով քայլի, քանի որ մեքենաների բազմազանությունը տարբեր է, սակայն, երբ հարուստը ամուսնանում է նոր կնոջ հետ, մեկ ուրիշը երիտասարդ մնում է մենակ: Եթե հարուստ մարդկանց 10%-ը ունենա 4 կին, ապա ներքևի սանդղակի 30%-ը չեն կարողանա ամուսնանալ: Երիտասարդները հուսահատ քայլերի կգնան այս ամենից խուսափելու համար:
Երբ հարսնացուի գինը թանկանում է, տղամարդկանց ամուսնությունների տարիքն էլ է բարձրանում, քանի որ ավելի երկար ժամանակ է պահանջվում վաստակելու պահանջվող գումարը: Միևնույն ժամանակ դա նվազեցնում է կանանց ամուսնության տարիքը: Ամենահարուստ ընտանիքները ցանկանում են «վաճառել» իրենց աղջիկներին ավելի շուտ, որպեսզի կարողանան «գնել» կին իրենց տղաների համար:
Հարսնացուների գների թանկացումը դրդում է երիտասարդներին միանալ ռադիկալ խմբավորումներին, քանի որ որոշ դեպքերում նրանց խոստանում են վճարել իրենց կամ եղբայրների հարսնացուների համար: Իսլամական պետություն խմբավորումը վճարում էր 1500 դոլար և անվճար մեղրամիս է կազմակերպում Ռաքքայում: Ռադիկալ իսլամական խմբավորումները Եգիպտոսում նույնպես ամուսնություններ են կազմակերպում անդամների համար: Ստացվում է, որ նրանք միայն հաջորդ կյանքում չեն կույսեր նվեր ստանում:
Բազմակնությունը վատ է նաև երեխաների համար: Հավանականությունը, որ նրանք երիտասարդ կմահանան, բավականին մեծ է: Հայրերը ավելի հաճախ զբաղված են նոր երեխաներ ստեղծելով, քան՝ հներին խնամելով: Խանդոտ կանայք երբեմն թունավորում են երեխաներին, որպեսզի իրենց երեխաներին ավելի մեծ ժառանգությու հասնի: Երեխաների համար նույնպես բավականին դժվար է նման ընտանիքներում մեծանալ, որը կարող է հոգեբանական շեղումներ, բարդույթներ առաջացնել, իսկ նման կերպ նրանք կարող են շատ հեշտ մանիպուլյացիաների զոհ դառնալ և միանալ ահաբեկչական խմբերին:
Ամբողջությամբ՝ champord.am