Ովքե՞ր են մեր հարկերի հաշվին կոռուպցիա քարոզում կառավարությունում. hraparak.am
Advertisement 1000 x 90

Ովքե՞ր են մեր հարկերի հաշվին կոռուպցիա քարոզում կառավարությունում. hraparak.am

Նոր կառավարությունն իր «դեմոկրատական» որոշումներով որոշ հարցերում սկսել է գերազանցել նախկին իշխանություններին։

Երեկ համացանցում մի փաստաթուղթ հրապարակվեց, որը որակվեց որպես կառավարության պաշտոնյաների խոսքի ազատության սահմանափակում։ Սրան թերևս կհաջորդի կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու որոշումը, ինչը Սերժ Սարգսյանի օրոք մտավ և արժանացավ մեր խիստ քննադատությանը։

Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի ստորագրությամբ մի շրջաբերական է տարածվել կառավարության պաշտոնյաներին, որով հստակ զգացվում է, որ նրանց՝ ԶԼՄ-ներին տրվող պարզաբանումներում, հարցազրույցներում, հայտարարություններում արտահայտվող մտքերը և դիրքորոշումները պետք է համընկնեն կառավարության պաշտոնական դիրքորոշման հետ, չհակասեն կառավարության ծրագրին և ռազմավարական ուղղություններին։ Նախազգուշացումը տարածվում է բոլոր պաշտոնյաների վրա, բացի գերատեսչությունների առաջին դեմքերից՝ նախարարներից, որոնք քաղաքական պատասխանատվություն են կրում։ Փոխնախարարներն ու վարչության, բաժնի պետերը հարցազրույց տալուց առաջ, ըստ շրջաբերականի, պետք է դա համաձայնեցնեն իրենց վերադասի հետ։ Վերջում էլ խստիվ զգուշացված է՝ վերը նշած կարգը խախտած աշխատակիցների նկատմամբ կկիրառվեն օրենքով սահմանված կարգապահական տույժի միջոցներ։ Թե որ օրենքով, չկա նշված, ինչը ևս տարօրինակ է։

Իսկ ինչո՞ւ չեք ազատում այդ մարդկանց աշխատանքից։

-Դա, ուրեմն… տեսեք, ոչինչ մի օրում տեղի չի ունենում, լա՞վ։ Ե՛վ վարչապետի, ե՛ւ քաղաքականություն իրականացնող նախարարների ցանկացած որոշում պետք է հիմնավորված լինի դրան նախորդած իրադարձությունների վերլուծությամբ։ Այս պահի վերլուծության հետևանքն այն է, որ նման շրջաբերական է իջեցվել։ Եթե լինեն ազատման անհրաժեշտ նման փաստարկներ, բնականաբար, կազատվեն այդ պաշտոնյաները։

Նախորդ կառավարությունների օրոք վարչության պետերն ու փոխնախարարները հիմնականում հարցազրույց տալիս էին առանց նախարարի կամ մամուլի խոսնակի հետ համաձայնեցնելու և մեր կողմից քննադատության էին արժանանում, երբ պարզվում էր՝ ամեն մի բառն ասելուց առաջ պետք է խոսնակից թույլտվություն խնդրեին։

-Նման բան չկա, ընդամենը իրենց ասելիքը, որպեսզի լինի ավելի համակարգված, քանի որ մամուլի քարտուղարները և վերադասները տիրապետում են ավելի համապարփակ ինֆորմացիայի, քան ոլորտային վարչության պետերը կամ փոխնախարարները…

Ո՞նց կարող է մամուլի խոսնակն ավելի համապարփակ տիրապետել այն հարցին, որին տիրապետում է ոլորտային մասնագետը։

-Այսինքն, եթե ոլորտային մասնագետը գիտի իր ոլորտի մասին միայն, ապա մամուլի քարտուղարը գիտի բոլոր ոլորտների մասին։

Հիմա խնդրում եմ՝ մեկերկու օրինակ թվարկեք, որ հանրությունն իմանա, թե ովքեր են կառավարությունում այն պաշտոնյաները, որոնք շեղվում են կառավարության որդեգրած գծից և մեր հարկերի հաշվին կոռուպցիա քարոզում։

-Երբ որ դրա անհրաժեշտությունը լինի, դուք կիմանաք։ Էս պահին կա շրջաբերականի անհրաժեշտություն, և եղավ շրջաբերական։

Ամբողջությամբ՝ hraparak.am



Նման նյութեր