Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբ ուքյան իր էջում գրում է. «Ես էլ ասում եմ՝ ֆեյսբուքն ինչն է այսպես բուռն քննարկում. պարզվում է, Նիկոլ Փաշինյանի «խոսելուց առաջ մտածել սովորեք» արտահայտությունը սպառնալիք է խոսքի ազատությանը: Այս նույն անհասկանալի տրամաբանությամբ՝ «7 անգամ չափիր, մեկ կտիր» ասացվածքն էլ պարտադրանք է չափելու և կտրելու ազատությանը, որովհետև միգուցե մարդ կա, ուզում է մեկ անգամ չափել ու կտրել, անընդմեջ չափչփել, բայց չկտրել, և վերջապես՝ առանց չափելու կտրել:
Սերժ Սարգսյանը նախկինում այնքան չթույլատրեց իր թիմի անդամներին միտք ասել, որ հիմա ուզում են խոսք ասել, բայց չի ստացվում, կամ ասածը՝ միտք չէ: Կամ՝ այդ ի՞նչ համերաշխություն ու կյանքի անդորր է խախտվել: Այսօր ավելի մեծ հասարակական համերաշխություն կա, քան երբևէ եղել է: Այո, այսօր խախտվել է մի խմբի կյանքի անդորրը, ում համար պետությունն ու պետական իշխանությունը վայելք ու խոպան է եղել: Բայց ո՞վ է ասել, թե ժողովրդավարությունը դա համերաշխություն է օրինազանցների հետ»: