Անահիտ Բախշյանի մեկնաբանությունը armtimes.com-ի հոդվածի վերաբերյալ.
«Շատ կարևոր քայլ է անում պարոն Հարությունյանը, առաջին տարում կազմակերպելը դժվար կլինի, բայց այն կհաղթահարվի, միայն թե իսկապես 12-ամյա պարտադիր կրթության համար միջին մասնագիտական ու արհեստագործական ուսումնական հաստատությունները, հատկապես մարզերում, հասանելի չեն գյուղերում ապրող երեխաների համար ու նրանք չեն կարող օգտվել միջնակարգ դպրո՞ց, թե՞՝ միջին մասնագիտական կրթություն այլընտրանքից:
Այնպես որ, հասկանալի է Այգեկ գյուղի դպրոցի տնօրենի մտահոգությունը, սակայն այս քայլը կխթանի աշակերտների կրթության որակի նկատմամբ դպրոցների տնօրենների պատասխանատվության ավելի բարձր աստիճան, մնում է լուծել ուսուցչին պատվաբեր աշխատավարձ տալու և ժամանակակից դպրոցի պահանջներին համապատասխան մանկավարժական կադրերի պատրաստման խնդիրները: Թունելի ծայրում լույսի կետ է երևում»: