3 չիր, որոնք կազատեն մեջքի ցավից (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

3 չիր, որոնք կազատեն մեջքի ցավից

Takprosto.cc կայքը գրում է, որ մեջքի շրջանում ցավերից շատերն են գանգատվում: Հասարակության անդամների մեծ մասը պասիվ կյանք է վարում, քիչ է շարժվում, ինչի պայմաններում մեջքի հետ խնդիրներ են առաջանում: Մեջքի ցավից ազատվելու համար կարող եք օգտագործել ծիրանի, թզի և սալորի չիր:

Բաղադրամասեր

ծիրանի 5 չիր

1 մեծ թզի չիր

1 սալորի չիր

Թուզը մի շարք օգտակար հատկություններ ունի: Այն բժշկական նպատակներով օգտագործվում է դեռ վաղ ժամանակներից: Նույնիսկ այսօր այն օգտագործվում է օնկոլոգիական հիվանդությունների դեպքում, ինչպես նաև՝ վահանաձև գեղձի գործունեության լավացման համար:

ph_000000321

Ծիրանի չիրը մի շարք հանքանյութեր է պարունակում: Որոշ մասնագետներ կարծում են, որ այն օգնում է սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների, անեմիայի, աղեստամոքսային տրակտի հիվանդությունների բուժման գործում: Այն օգտակար է նաև տեսողության համար: Ծիրանի չիրը հարուստ է վիտամին A-ով, առանց որի` մարդու օրգանիզմը չի կարող նորմալ աշխատել:

OLYMPUS DIGITAL CAMERA

Սալորաչիրը վերականգնում է աշխատանքի արդյունավետությունը, բարելավում է օրգանիզմի ընդհանուր աշխատանքը: Այն ունի նաև կոսմետիկ հատկություններ, այդ պատճառով էլ ընդունակ է լավացնել մաշկի վիճակը: Այն օգտակար է նաև սիրտ-անոթային հիվանդությունների դեպքում: Այն նպաստում է ճնշման կարգավորմանը, լավացնում է նյութափոխանակությունը և աղեստամոքսային տրակտի աշխատանքը:

plums-img_4471

Թարգմանությունը 168.am-ի