Ընդհանրապես չեմ սիրում Հայաստանում հանգստանալ. Օլյա Հակոբյան. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Ընդհանրապես չեմ սիրում Հայաստանում հանգստանալ. Օլյա Հակոբյան. life.panorama.am

Life.panorama.am-ը զրուցել է դերասանուհի Օլյա Հակոբյանի հետ ու պարզել, թե ինչպես է նա անցկացնելու ամառային հանգիստը և առհասարակ, ինչ նախընտրություններ ունի այդ առումով։

Թեև արդեն ամռան վերջին ամիսն է, բայց դերասանուհին դեռևս չգիտի՝ կկարողանա՞ այս տարի հանգստանալ, թե ոչ։

«Ես միշտ մտածում եմ, որ արժե հանգստանալ, բայց նաև հասկանում եմ՝ միայն մտածելով ոչինչ չի լինի»,- ժպիտով նշեց Օլյան ու շարունակեց.

«Դեռևս չգիտեմ ինչպես, ում հետ և երբ կկարողանամ մեկնել հանգստի»։

Օլյան նկատեց՝ ակտիվ հանգստի սիրահար է, բայց նաև հավելեց.

«Այս շրջանում այնքան հոգնած եմ, որ հաճույքով կգնայի Բալի ու կվայելեի իմ հոգեկան հանգիստը՝ չնայած, որ միշտ ակտիվ հանգիստ եմ նախընտրել»։

Օլյան խոստովանեց՝ կցանկանար հանգստի ժամանակ նաև անջատել հեռախոսը լիովին լիցքաթափվելու համար, բայց չի կարող, քանի որ պետք է միշտ հասանելի լինի։

Հետաքրքրվելով, թե դերասանուհին Հայաստանում սիրու՞մ է հանգստանալ, նշեց. «Ոչ, ընդհանրապես չեմ սիրում Հայաստանում հանգստանալ, բայց կան մի քանի մարզեր, որոնք շատ եմ սիրում»։

Զրույցի վերջում հետաքրքրվելով դերասանուհու աշխատանքային գործունեությունից՝ Օլյան նկատեց, որ այդ ոլորտում այս պահին դեռևս անորոշություն է և խոստացավ՝ նորությունների դեպքում առաջինը մեզ կվստահի։

life.panorama.am



Նման նյութեր