Oգոստոսի 23-ին ժամը 14:21-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին գտնվում է հոգեպես անհավասարակշիռ վիճակում և սպառնում է ինքնասպանություն գործել: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Պարզվել է, որ Ա. Ն.-ն (ծնված 1966 թ.) գտնվում է հոգեպես անհավասարակշիռ վիճակում և ցանկացել է ինքնասպանություն գործել:
Հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը հոգեբանական աջակցություն է ցուցաբերել Ա. Ն.-ին: Վերջինս տեղափոխվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին: