«Ռուսիայի համար գուցե չափազանց կարևոր է փշրել Դարդանելի շղթաները, բայց մեզ համար էլ կենսական խնդիր է այդ նեղուցները մեր իշխանության տակ պահելը: Եթե մենք այս կետում անհաշտ հակառակորդներ չլինեինք, ապա մենք և Ռուսիան ամենալավ բարեկամները կլինեինք աշխարհիս երեսին: Պետական կազմի տեսակետով ցարի կայսրության և իմ կայսրության միջև չափազանց շատ է նմանն ու հարազատը: Քիչ նամանություն չկա երկու ազգությունների նույնիսկ բնավորության միջև: Այդ բոլորը նպաստում են այն բանին, որ երկու պետությունները ավելի շուտ դաշնակիցներ դառնան, քան ժառանգական թշնամի: Այդ բանին ավելանում է և այն փոխադարձ ներգործությունը, որ մենք Ռուսիայում ունենք շատ միլիոն մահմեդականներ, այնինչ Ռուսիան հանդիսանում է օրթոդոքս եկեղեցու հովանավորը իմ կայսրության մեջ:
Օսմանյան սուլթան Աբդուլ-Համիդ Բ»: Գրառումն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է պատմաբան Վահե Անթանեսյանը: