Պատմաբան Վահե Անթանեսյանի գրառումը. «Այս հայերը անխոջ էին ուղևորությունների ժամանակ արհամարհում էին եղանակների խստությունները: Շատերին էինք տեսել, նույնիսկ ամենահարուստներին, որ ոտքով անցնում էին գետերը, մինչև պարանոցը ջրի մեջ` փրկելու համար իրենց և բարեկամների հակերը…
Այս ազնիվ մարդիկ երբեք չեն փոխում իրենց վարվելակերպը, միշտ նույնն են, խույս են տալիս աղմկահույզ օտարականներից և հարգում նրանց, ովքեր խախաղ են, սիրով պատսպարում և կերակրում են նրանց: Երբ լուր են ստանում որևէ քարավան անցնելու մասին, գինիով և այլ խմիչքներով մեկ-երկու օրվա ճանապարհ ընդառաջ են գնում իրենց հայրենակիցներին»: