«Ելք»-ի պատգամավորները շրջանառության մեջ են դրել մարտի 1-ի զոհերի հարազատներին հատուցում տրամադրելու օրենքի նախագիծ
Advertisement 1000 x 90

«Ելք»-ի պատգամավորները շրջանառության մեջ են դրել մարտի 1-ի զոհերի հարազատներին հատուցում տրամադրելու օրենքի նախագիծ

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավորներ Լենա Նազարյանը և Ալեն Սիմոնյանը օրենքի նախագիծ են դրել շրջանառության մեջ, որով նախատեսվում է հատուցում տրամադրել 2008թ. մարտի 1-2-ի իրադարձությունների զոհերի հարազատներին: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը:

«Այս տարվա փետրվարին ԱԺ-ում տեղի ունեցած «2008 թվականի Մարտի 1, 2-ի իրադարձությունների մասին» հանրային լսումների ժամանակ դեռ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը պարտավորվեց մշակել օրենսդրական փաթեթ, որով արժանապատիվ հատուցում կտրվի Մարտի 1, 2-ի իրադարձությունների զոհերի հարազատներին: Նիկոլ Փաշինյանը չհասցրեց դա անել:

Այսօր ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը և ես շրջանառության մեջ դրեցինք «2008 թվականի մարտի 1, 2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ անձանց կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Հատուցման գումարների չափը, ժամկետը, վճարման կարգն ու պայմանները կորոշի կառավարությունը: Նախագծի նպատակն է վերականգնել արդարությունը, պետական ինստիտուտների հանդեպ վստահությունը և հաստատել հանրային համերաշխություն»,- գրել է պատգամավորը:



Նման նյութեր