Analitik.am-ի տեղեկություններով, մոտ ժամանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականներից մեկը հրաժարական կտա:
Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրը հայտնում է, որ հրաժարականը պայմանավորված է նրանով, որ տվյալ խորհրդականը հայտնվել է թմրանյութերի հետ կապված սկանդալային բացահայտման մեջ:
Այս պահին չենք նշում տվյալ խորհրդականի անունը, սակայն հրաժարականն, ամենայն հավանականությամբ, կլինի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցի ավարտից հետո: