Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան հրապարակումը.
«Ադրբեջանը նախապես փորձում է լեգտիմացնել հարցի ռազմական ճանապարհով լուծման անհրաժեշտության հարցը և հնարավոր բոլոր հարթակներում անընդհատ այս գիծն առաջ է մղում:
Եթե նախկին ակտիվացումների ժամանակ ադրբեջանական կողմի գործողությունները ներկայացվում էին որպես «հակահարված», այսպես կոչված, «հայկական ագրեսիայի զսպում», ապա այժմ պատերազմի քարոզչության ու հնարավոր ագրեսիայի մասին առավել ուղիղ է հայտարարվում»: