Վիտամին K-ի բավարար մակարդակը կարևոր է առողջության համար: Steptohealth.ru-ն ներկայացրել է նշաններ, որոնք վկայում են այս վիտամինի ցածր մակարդակի մասին:
Արյունահոսություն: Նույնիսկ փոքր վնասվածքի դեպքում չե՞ք կարողանում դադարեցնել արյունահոսությունը: Հնարավոր է՝ օրգանիզմին չի բավարարում վիտամին K-ի մակարդակը: Այս խնդիրը չի կարելի անուշադրության մատնել, քանի որ այն կարող է սպառնալ մեծ քանակով արյան կորստով:
Հեմատոմաներ: Արյունազեղումներն արտահայտվում են կապտուկների առաջացմամբ: Սակայն կապտուկների հաճախակի առաջացումը կարող է վկայել К վիտամինի անբավարար մակարդակի մասին: Եթե նկատում եք այս նշանը, հարկավոր է արյան հետազոտություն անցնել՝ ստուգելով նաև օրգանիզմում K վիտամինի մակարդակը: Դա հնարավորություն կտա արագ վեր հանել խնդրի պատճառները և խուսափել բացասական հետևանքներից:
Հեմոռագիկ սինդրոմ: Այս համախտանիշն արտահայտվում է հետքերի առաջացմամբ՝ արյան կուտակման հետևանքով: Այս հետքերը հիմնականում չեն անցնում, առավել հաճախ առաջանում են ոտնաթաթերի հատվածում:
Հոդերում կալցիումի՝ չափից շատ կուտակում: Վիտամին K-ն օգնում է D վիտամինը հասցնել ամբողջ օրգանիզմին: Դրա ցածր մակարդակի դեպքում վիտամին D-ն կուտակվում է «սխալ» հատվածներում: Կալցիումի՝ մեծ քանակով կուտակումը հոդերում խոչընդոտում է դրանց նորմալ աշխատանքին այն դեպքում, երբ մարմնի մյուս մասերը թուլանում են այս միկրոէլեմենտի անբավարար մակարդակի հետևանքով: Նկատվում են սուր ցավեր, ոսկրային համակարգի ընդհանուր թուլություն:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը