Պուտինի հետ քննարկել ենք Խաչատուրովի թեման, ժամանակին ես այլ թեկնածու ունեի. Լուկաշենկո. armtimes.com
Advertisement 1000 x 90

Պուտինի հետ քննարկել ենք Խաչատուրովի թեման, ժամանակին ես այլ թեկնածու ունեի. Լուկաշենկո. armtimes.com

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ժամանակին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ինքն առաջարկել է այլ մարդու թեկնածություն, որը կազմակերպության մյուս անդամ երկրների կողմից միաձայն մերժվել է՝ հօգուտ Յուրի Խաչատուրովի:

«Մենք ժամանակին առաջարկում էինք այլ մարդու թեկնածություն, մեզ չլսեցին, այժմ եկել են այն համոզման, որ Լուկաշենկոն ճիշտ էր»,- ասել է Բելառուսի նախագահը՝ Беларусь 1հեռուստաընկերության կիրակնօրյա հարցազրույցում:

Լուկաշենկոն նաեւ նշել է, որ Խաչատուրովի անվան շուրջ ստեղծված իրավիճակն ինքն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկել են օգոստոսի 22-ին Սոչիում ունեցած հանդիպման ժամանակ: Ըստ Բելառուսի նախագահի, հարցը նրանք քննարկել են ավելի խորը՝ հասկանալով, թե ինչ բացթողումներ ունի կազմակերպությունը:

Հիշեցնենք, որ Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասով՝ այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ 2008 թվականի մարտի 1-ին տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

2008 թ. մարտի 1-ի դեպքերի ժամանակ Յուրի Խաչատուրովը պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի տեղակալն էր։

armtimes.com