ՀՀ մշակույթի նախարարությունը միջամտություն է ցուցաբերել և կանխել թվով 32 հուշարձանի վտանգումը:
Այս մասին ասաց ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը՝ ամփոփելով իր պաշտոնավարման 100 օրը:
«Դադարեցվել են «Հին Երևան» ծրագրի տարածքում իրականացվող անօրինական շինարարական, Արամի, 32 հասցեում կանխվել են հուշարձան-շենքի փոփոխման աշխատանքները, և չեղյալ է համարվել 2017-ին տրված թույլտվությունը»,- նշեց Մակունցը:
Նրա խոսքով՝ կանխվել են նաև Լոռու մարզում պահպանական գոտուց ավազահանման դեպքերը, դադարեցվել և իրավապահ մարմիններին են ներկայացվել անօրինական շինարարական աշխատանքները Խնձորեսկում: