Թորոսյանը փոխնախարար է նշանակել իր ընկերոջ կնոջը. politik.am
Advertisement 1000 x 90

Թորոսյանը փոխնախարար է նշանակել իր ընկերոջ կնոջը. politik.am

Politik.am-ը գրում է. Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ոչ միայն հայտնի է իր էքսցենտրիկ կերպարով, այլ նաև իր ընկերներին աշխատանքի տեղավորելով։ Մենք արդեն անդրադարձել էինք Նուբարաշենի հոգեբուժարանի տնօրենի` իր կասկածելի անցյալով ընկերոջ` Նարեկ Վանեսյանի նշանակմանը։ Արսեն Թորոսյանի հաջորդ ծանոթ-ընկեր սկզբունքով նշանակումը կապված է առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանի անվան հետ։

Պարզվում է, որ առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանի ամուսինը` Ստեփան Ավանեսյանը Արսեն Թորոսյանի ընկերներից է։ Սակայն պատմությունը սրանով չի ավարտվում։ Պարզվում է, որ Անահիտ Ավանեսյանը, 2017-ից մինչև փոխնախարար նշանակվելը եղել է «Աբովյան 39»ՍՊԸ և «Արֆարմացիա» ՓԲԸ ադմինիստրատիվ գծով տնօրենը: Այնուհետև` մինչև 2016 թվականը նշանակվել է կազմակերպության գլխավոր տնօրեն։

Ի դեպ հետաքրքրական է, որ «Արֆարմացիան» դեղագործական հայտնի կազմակերպություն է, ինչը նաև հոգեմետ դեղերի խոշոր ներմուծող է։ Ուշադրության արժանի է նաև այն հանգամանքը, որ նշյալ կազմակերպության սեփականատերը Անահիտ Ավանեսյանի ամուսինն է` Ստեփան Ավանեսյանը։

Փաստորեն, նախարարն իմանալով, որ սույն ոլորտում Անահիտ Ավանեսյանը և իր ամուսինը ունեն որոշակի բիզնես հետաքրքրություններ և շահեր` առաջարկել է Անահիտ Ավանեսյանին զբաղեցնել առողջապահության փոխնախարարի պաշտոնը։

Արժանահիշատակ է նաև այն, որ «Հին Հայաստանում»  նման թեմաներն ամենից քննադատվող և արդիականն էին լրատվական էջերում, սակայն, ի հեճուկս սրա, «Նոր Հայաստանում» նմանատիպ թեմաները, գործարկված «սխեմաներն»  ավելի ու ավելի հաճախ են վրիպում լրագրողների ուշադրության կենտրոնից։ Հուսանք, որ սա ընդամենը լրագրողների ինֆորմացվածության պակասի արդյունք է:



Նման նյութեր