Ջոնսը` Օզիլին. Եթե ֆուտբոլը քեզ հաճույք չի պատճառում, գնա հիվանդանոցում ճաշ պատրաստելու
Advertisement 1000 x 90

Ջոնսը` Օզիլին. Եթե ֆուտբոլը քեզ հաճույք չի պատճառում, գնա հիվանդանոցում ճաշ պատրաստելու

«Ուիմբլդոնի» նախկին ավագ Վինի Ջոնսը քննադատել է «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլին, ով հիվանդության պատճառով բաց է թողել Անգլիայի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի` «Վեսթ Հեմի» (3:1) դեմ կայացած հանդիպումը:

Ավելի վաղ շշուկներ էին տարածվել, թե Օզիլը դժգոհ է մնացել թիմի գլխավոր մարզիչ Ունայի Էմերիի որոշումից:

Դրանից հետո գերմանացի ֆուտբոլիստը իբր բողոքել է առողջական վիճակից, իսկ Էմերին որոշել է հանգիստ տրամադրել վերջինիս:

«Գնա և ճանապարհներ կառուցիր, կամ աշխատիր հիվանդանոցում ու հիվանդների համար ճաշեր պատրաստիր: Զբաղվիր նրանով, ինչը քեզ թե՛ հաճույք կպատճառի, և թե՛ դու դրանից հպարտություն կզգաս»,- Ջոնսի խոսքն է մեջբերում «talkSPORT»-ը:

armsport.am