Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ազգային ինքնությո՞ւն, թե՞ ժողովրդավարություն:
Իդեալական կլիներ, եթե հնարավոր կլիներ համատեղել։ Սակայն միշտ չէ, որ դա հնարավոր է լինում համատեղել, հատկապես երբ ժողովրդավարական ինստիտուտները վերածվում են ազգային ինքնության սպառնալիքի…
Դա առավելապես հանդիպում է չկայացած ժողովրդավարական հասարակարգերում, երբ տարաբնույթ ներքին և արտաքին ճնշումների արդյունքում ժողովրդավարական ազատությունների չմտածված և չափազանցված կիրառումը սկսում են քայքայել ազգային ինքնության հիմքերը և հենասյուները։
Խնդիրը առավել սրվում է այնպիսի իրավիճակում, որտեղ հասարակության մեջ չի ձևավորվել հստակ պատկերացում ազգային ինքնության մասին և չկա կոնսենսուս այդ ինքնության հիմքում դրված ինստիտուտների և արժեքների մասով»։