Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանավորությամբ 6 զինվոր և նախկին զինծառայողներ օրեր առաջ բուժման նպատակով մեկնել էին Հնդկաստան՝ Կալկաթա: Պրոթեզավորումից հետո զինվորները վերադարձել են Հայաստան: Այսօր ԶՈՒ հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի առաջնորդությամբ զինվորները հանդիպեցին Վեհափառ հայրապետի հետ:






