Կրկնակի երիտասարդ երևացող 43-ամյա կինը հայտնել է իր գաղտնիքները
Advertisement 1000 x 90

Կրկնակի երիտասարդ երևացող 43-ամյա կինը հայտնել է իր գաղտնիքները

Սոցցանցերում ժողովրդականություն վայելող 43-ամյա դիզայներ Լյուր Հսուն՝ Թայվանից, հայտնել է իր դեմքի և մարմնի երիտասարդության գաղտնիքները: Այդ մասին հայտնել է Daily Mail-ը:

Կնոջ խոսքով, որին անծանոթները հազվադեպ են 20 տարեկանից ավելին տալիս, խնդիրների հիմնական մասը կարող է լուծվել մաշկի մշտական խոնավացման օգնությամբ: Բացի այդ, տանից դուրս գալով, Հսուն դեմքը և մարմինը պատում է արևապաշտպան քսուքով և կանոնավոր կերպով ընդունում կոլլագեն և վիտամին C:

Ամեն առավոտ Հսուն խմում է մեկ գավաթ սև սուրճ՝ առանց շաքարի, որը «արթնացնում է նրա մաշկը»: Նա խուսափում է ճարպեր ու ածխաջրեր պարունակող մթերքներից՝ դրանք փոխարինելով բանջարեղենով ու մրգերով:

Թայվանում Լյուր Հսուն զբաղվում է ֆեշն-դիզայնով և սեփական բրենդն ունի, որը մասնագիտանում է մինի-կիսաշրջազգեստների և սվիտերների բնագավառում: Կինն իր հագուստը ցուցադրում է Instagram-ում, որտեղ նա 715 հազար հետևորդ ունի:



Նման նյութեր