Երևանի ավագանու ընտրություններում ՀՅԴ ցուցակը գլխավորող Միքայել Մանուկյանը, ով հանդիսանում է Բնապահպանության նախարարության անտառային կոմիտեի նախագահ, քարոզարշավի մեկնարկի հետ մեկտեղ կմեկնի արձակուրդ: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց անտառային կոմիտեի նախագահի օգնական, մամուլի գծով պատասխանատու Լուսինե Հակոբյանը: Միևնույն ժամանակ Հակոբյանի խոսքերով` Միքայել Մանուկյանն ընտրությունների և քարոզարշավի ընթացքը պատկերացնում է սիրո և համերաշխության մթնոլորտում:
Հիշեցնենք, որ Միքայել Մանուկյանը 2007-2012 թվականներին ապա 2014 թվականից ԱԺ պատգամավոր է եղել համամասնական ընտրակարգով: Նշենք, որ Միքայել Մանուկյանը 2017թ. ԱԺ ընտրություններում ՀՅԴ ռեյտինգային ցուցակով իր թեկնածությունն առաջադրել էր Երևանի Դավթաշեն, Աջափնյակ և Արաբկիր համայնքներն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում և ստացել 917 ձայն: