Ֆիջիի ափերի մոտ ցունամիի սպառնալիք է հայտարարվել ուժգին երկրաշարժից հետո
Advertisement 1000 x 90

Ֆիջիի ափերի մոտ ցունամիի սպառնալիք է հայտարարվել ուժգին երկրաշարժից հետո

Ֆիջի և Վանուատու արշիպելագների երկու կղզիների ափերի մոտ ցունամիի առաջացման սպառնալիք է հայտարարվել Խաղաղ օվկիանոսում տեղի ունեցած ուժգին երկրաշարժից հետո: Այդ մասին հայտնել է Ցունամիների նախազգուշացման խաղաղօվկիանոսյան կենտրոնը:

7,0 մագնիտուդով երկրաշարժը օգոստոսի 29-ին Երևանի ժամանակով ժամը 7:51-ին տեղի է ունեցել Նոր Կալեդոնիայի ափերի մոտ:

Ցնցումների էպիկենտրոնը գտնվում էր Հանթեր կղզուց 212 կմ արևմուտք ընկած շրջանում: Երկրաշարժի օջախը 10 կմ խորության վրա էր:



Նման նյութեր