Կրակոտ կին օդաչուները Kiki Challenge են պարել շարժվող ինքնաթիռի մոտ. (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Կրակոտ կին օդաչուները Kiki Challenge են պարել շարժվող ինքնաթիռի մոտ.

Նույնիսկ օդաչուներին է անհրաժեշտ երբեն հանգստանալ իրենց պարտականություններից և փոքր-ինչ զվարճանալ՝ ուրախացնելով համացանցի օգտատերերին: Արդեն մի քանի ամիս է, ինչ համացանցում բոլորը՝ մեծից փոքր, զետեղում են տեսահոլովակներ շարժվող մեքենայի մոտ պարերով, ինչը հայտնի Kiki Challenge-ի պարտադիր բաղադրիչն է:

Ըստ կանոնների՝ հարկավոր է պարել ռեփեր Դրեյքի “In My Feelings” երգի ներքո, որտեղ նա սեր է խոստովանում իր ընկերուհի Կիկիին, որտեղից էլ ծագում է չելենջի անվանումը: Սակայն մեքսիկացի հայտնի կին-օդաչու Ալեխանդրա Մանրիկեսը որոշել է ավելի հեռուն գնալ. իր գործընկերուհու հետ նա պարել է ուղղակի շարժվող ինքնաթիռի կողքին: Տեսագրության մեջ երևում է, թե ինչպես են տիկնայք իջնում աստիճաններով, ինչից հետո ամեն ինչ խցիկով նկարահանող մարդը շարժման մեջ է դնում ինքնաթիռը և միացնում երգը: Դրանից հետո կրակոտ մսքսիկուհիներն սկսում են պարել: Տեսահոլովակը հրապարակված է Twitter սոցիալական ցանցում, որտեղ մեկ օրում այն դիտել են արդեն ավելի քան 50 հազար անգամ:



Նման նյութեր